2013 թվականից Ֆրանսիայում միասեռ զույգերը կկարողանան գրանցել իրենց ամուսնությունն ու երեխա որդեգրել։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն, ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է, որ արդեն 2013թ. առաջին կեսում ամուսնության և երեխա որդեգրելու իրավունքը հասանելի կլինի բոլորին` առանց որևէ խտրականության:
Հիշեցնենք, որ միասեռ ամուսնություններն ու որդեգրումն օրինականացնելը նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտարական խոստումներից էր: